«Միջանցքային թեմաները փակված են։ Դրանք, որ պտտվում են դեռևս 1991-ից, ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն՝ անընդհատ Սյունիքի, Մեղրիի հարց։ Այդ բոլոր թեմաները փակված են։ Հաջորդ փուլում սահմանազատման միջոցով մենք ՀՀ տարածքային ամբողջականությունը կֆիքսենք, և ՀՀ-ն կփակի պատմական չլուծված թնջուկների էջը։ ՀՀ-ն հաց ստեղծելու, ապրելու արարելու, ստեղծագործելու և երջանիկ լինելու գործիք ու միջոց է, և մենք այս տրամաբանությամբ ենք առաջ գնում»,-Լճաշենում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին՝ վստահեցրեց․ «Եթե ուշադրություն դարձրել եք նախագահ Թրամփի գրառմանը՝ ինքը ընդգծել էր, որ ԹՐԻՓՓ նախագիծը տեսնում է որպես արևելքի և արևմուտքի միջև էներգետիկ ռեսուրսների տարանցման ուղի։ Սա նշանակում է ՀՀ անվտանգության և ազդեցության էական աճ։ Վերադառնալով նախագահ Թրամփի գրառմանը՝ դա նշանակում է, որ ՀՀ-ով նավթամուղ, գազամուղ է անցնելու, էլեկտրահաղորդման գծերը հարյուր տոկոսով ստանալու ենք, հարավային երկաթուղին հարյուր տոկոսով վստահ եմ՝ ստանալու ենք։ Հիմա նաև հյուսիսային երկաթուղու մասին ենք ասում»։
Նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ անարդար արտահանումների խոչընդոտումներ կլինեն, աջակցության ծրագրեր լինեն, որ այն, ինչ պետք է արտահանվեր, չի արտահանվել, սուբսիդավորման ծրագրերով աջակցություն տրամադրվի, որ տուժողներ չլինեն․ «Առաջիկայում արտահանման առաջարկներ ունենք վարդերի, միրգ-բանջարեղենի հետ կապված։ Վատ լուրն այն է, որ մեր արտադրանքի ծավալները շատ մեծ չեն։ Մի հատ նորմալ եվրոպական սուպերմարկետների ցանցը մեր ապրանք միանգամից կսպառի, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի համար։ Բիբար ենք արտադրում՝ հարյուր տոննա, 90 տոննա չպետք է մի ուղղությամբ արտահանենք, այլ 25-ը՝ մեկ, 25-ը մյուս, հաջորդ փուլում պետք է 20 տոննա դարձնենք, որ ունենա 5, 6, 7 ուղղություն։ Անկախությունը քչերից կախվածության փոխարինումն է շատերից կախվածության։ Եթե 90 տոկոսով մի տեղից ես կախված, մի օր կարող է արթնանան ու տրամադրությունները լավ չլինի։ Բիբար է փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, վարդն է փչանում, փողը ես կտամ, բայց բիբարի արտահանումն էլ է աճելու։ Բիբարին ես տեր կկանգնեմ, դու խաղաղությանը տեր կանգնեք։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































