Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ո՞նց է», «այ, քո նման մոտավորապես». ՀԱԿ-ը քարոզարշավ է անում Ագարակում

Հունիս 02,2026 12:21 Share

-Որ ձեզ խաղերից մի քիչ կտրենք, շատ չե՞ք նեղանա մեզանից,- Ագարակում քարոզարշավի ժամանակ ասում է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը՝ դիմելով շախմատ ու նարդի խաղացող տարեց մարդկանց:

-Չէ, ինչի՞ պիտի նեղանանք,- հնչում է պատասխանը:

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն ասում է, որ ներկայացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը, եւ ընդգծում, որ իրենց նախընտրական ծրագրի մեխը Իրանի հետ Երեւան-Գագարին-Ագարակ երկաթուղու կառուցումն է:

-Բայց մեր սերունդը դրան չի հասցնի,- ասում է տարեց տղամարդը:

-5-7 տարվա մեջ կարելի է կառուցել: Փաշինյանը 2018 թ. տարավ մեզ պատերազմ, իր առաջ դրել էին պլան, ասել էին՝ 5 շրջանը պիտի տաս, Ղարաբաղը Քելբաջարով, Լաչինով պահես, ինքն ասաց՝ չէ: Գնաց Ստեփանակերտ, մտավ, ասաց՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ,- հիշեցրեց Զուրաբյանը:

-Լեւոն Տեր-Պետրոսյանը ո՞նց է,- հետաքրքրվեց մի պապիկ:

-Այ, քո նման մոտավորապես,- պատասխանեց Լեւոն Զուրաբյանը:

Շփվելով ագարակցիների հետ՝ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն ներկայացնում էր Երեւան-Գագարին-Ագարակ երկաթուղու գաղափարը եւ նշում, որ այն սոցիալ-տնտեսական զարգացման գործիք կարող է դառնալ:

-Այստեղից գնացք ես նստելու, գնաս Երեւան, նաեւ կարողանալու ես ապրանքդ տանել Երեւան,- մատչելի պարզաբանեց Զուրաբյանը մի տարեց քաղաքացու համար:

-Գիծ չկա, ո՞նց եք անելու,- հետաքրքրվեց մի ագարակցի:

-Երեւանը կապում ենք երկաթուղով Սյունիքով, Մեղրիով, Ագարակով ու դեպի Իրան: Այնտեղից էլ դեպի Թավրիզ կամ, ասենք, այն ափով գնաս դեպի Ջուլֆա ու այդպես մտնես,- պարզաբանեց Զուրաբյանը:

Քաղաքացիների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ երկաթուղու ծրագիրն իրականացվելու դեպքում Ագարակը կդառնա շատ լուրջ կենտրոն: Ասաց նաեւ, որ դրա անունն իրենք դրել են Խաղաղության երկաթուղի, որովհետեւ այն երաշխիք է դառնում խաղաղության, քանի որ Ադրբեջանը չի կարողանա այդ պարագայում ճնշում գործադրել, որովհետեւ Ագարակը դառնալու է երկաթուղու դարպասը:

Մանրամասն՝ տեսանյութում

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱԿ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930