Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ ձերբակալման և նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում կյանքիս համար. Արտուր Օսիպյանը դիմումներ է հղել ՄԻՊ-ին և միջազգային կազմակերպություններին

Հունիս 02,2026 18:04 Share

Արտուր Օսիպյանը դիմումներ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա.ՄԱՆԱՍՅԱՆԻՆ, ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 10 խցի կալանավոր, քաղաքացի Արտուր Արկադիի Օսիպյանից

Դ Ի Մ ՈՒ Մ

Հայտնում եմ Ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. խոսքի ազատության և իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների հետ։

Ես ստիպված եմ կապ հաստատել Ձեզ հետ, քանի որ իմ ձերբակալման և նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում իմ կյանքի համար։ Մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանի ընտրարշավից ինձ բերման ենթարկելուն զուգահեռ, վարչապետն ուղիղ տեքստով հայտարարեց իր դժգոհությունը այն փաստի կապակցությամբ, որ ես կենդանի եմ մնացել և դեռևս չեմ լքել Հայաստանը։ Ավելին, նա հրապարակավ սպառնաց վարվել ինձ հետ այնպես, որ մարմնիս ամենամեծ մասը մնա ականջս։

Այսօր ես գրեթե 15 օր գտնվում եմ հացադուլում, և հացադուլիս պատճառներից մեկն այն է, որ հայտնվել եմ իրեն ենթակա մարմնի վերահսկողության ներքո, ուստի հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այստեղ ինձ թունավորեն։ Հարկ է նշել, որ հնչեցված սպառնալիքներից հետո և նրա աջակիցների կողմից իմ դեմ ուժի կիրառման (ֆիքսված է տարբեր լրատվամիջոցների տեսանյութերում) և անվայել վերաբերմունքի արդյունքում (նրանք վերցրել են իմ հեռախոսը ու ջնջել ֆեյսբուքյան էջս) ոչ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչը ևս վկայում է իմ նկատմամբ քաղաքական բռնության մասին։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որևէ կապ չունեմ Հայաստանի որևէ ազդեցիկ քաղաքական ուժի հետ, ըստ էության՝ ես գործնականում ոչ մի աջակցություն չունեմ։ Ինձ արտաքին ուժերի (մասնավորապես՝ Ռուսաստանի) գործակալ բնութագրելու ցանկացած փորձ անտեղի է։ Իմ հայացքներն արձանագրված են բազմաթիվ հոդվածներում, տեսանյութերում, մի շարք լրատվամիջոցներում, կայքէջերում։ ՌԴ-ում ես հանդիսանում եմ ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ, և իմ մուտքը սահմանափակված է՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի անօրինականության դեմ իմ պայքարի պատճառով։

Ես արդարության վերականգնումն իմ նկատմամբ կապում եմ հայ հանրության գիտակից մասի և արևմտյան ինստիտուտների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարությամբ։ Հուսով եմ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես կարող է ընկալել իրավապահ մարմինների կողմից իմ նկատմամբ կայացված անարդար որոշումների ողջ ծավալը։

Կանխավ շնորհակալությամբ՝

Արցախից բռնի տեղահանված, կալանավորված անձ Ա. Օսիպյան

01.06.2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930