Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած 10 Եպիսկոպոսների հետ շփումներ չեն եղել․ Վեհափառ

Հունիս 02,2026 19:25 Share

«Ինձ թվում է, որ ժամանակին մենք արձագանքել ենք տարբեր մակարդակներով՝ լինի եպիսկոպոսների, լինի միաբանության, լինի Գերագույն հոգևոր խորհրդի կողմից»,- այսօր, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ էր Եկեղեցին կրավորական կեցվածք ընդունել, երբ քաղաքական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում էր Եկեղեցու և ՀԱԵ սպասավորների վրա։ Լրագրողը հետաքրքրվեց՝ եթե առաջիկայում էլ ՔՊ-ն վերընտրվի և փորձի կյանքի կոչել ՀԱԵ-ի դեմ իր նախընտրական ծրագիրը, նո՞ւյն կեցվածքին ականատես կլինենք։

«Որևիցե ձևով մենք մտավախություն չունենք մեր եկեղեցու և մեր ժողովրդի իրավունքները պաշտպանել. դա մեր կոչումն է, մեր առաքելությունը, մեր հովվական գործունեությանը զուգընթաց, և որևէ գործողություն չի կարող կաշկանդել մեզ մեր պարտականություններն իրականացնելու»,- պատասխանեց Վեհափառը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած 10 Եպիսկոպոսներին, Վեհափառն ասաց. «Որոշ եպիսկոպոսներ միացան վարչապետի բարենորոգչական ծրագրին։ Այդ գործընթացներից հետո հարաբերություն չի եղել եպիսկոպոսների հետ և նաև այն եկեղեցականների հետ, որոնք նույնպես միացել են այդ շարժմանը։ Մենք, անշուշտ, տարբեր առիթներով, մեր խոսքերում, մեր հրապարակումներում, մեր ուղերձներում հնչեցրել ենք հրավեր՝ կանոնական դաշտ վերադառնալու։ Կհուսանք, որ ականջալուր կլինեն, կանդրադառնան և կվերադառնան Մայր եկեղեցու գիրկը։ Բնականաբար, իրենց այս գործողությունը քննության առարկա պիտի լինի, պիտի առիթ տրվի, որպեսզի իրենք ներկայացնեն բացատրություն իրենց գործողության առնչությամբ, որից հետո համապատասխան որոշում կկայացվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930