«Բագրատ Սրբազանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են»,- խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյոք հակաեկեղեցական շարժման համար օբյեկտիվ հիմքեր չկան։
Վեհափառը նկատեց՝ ազգի համար մտահոգիչ բոլոր հարցերին ՀԱԵ սպասավորները միշտ անդրադարձել են անձնական հանդիպումների ժամանակ, բայց երբ նման հնարավորություններ այլևս չեն ընձեռվում, այդ հարցերը բաց են մնում ու հնարավորություն չի լինում դրանք ուղղակի քննարկել իշխանավորների հետ, հետևաբար՝ բարձրաձայնում են։
Կաթողիկոսը հիշեցրեց՝ Բագրատ Սրբազանի շարժումը սկսվել է Տավուշի սահմանազատման գործընթացով պայմանավորված, երբ Կիրանցի բնակիչներն ընդվզում ապրեցին ու ոտքի ելան․ «Այդ հարցը քննարկվեց եկեղեցականաց շրջանակում, և Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժումը քաղաքական բնույթ չի կրելու։ Եվ մենք Բագրատ Սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրինք նրա հոգևոր գործունեությունը, հետո արդեն տեղի ունեցավ նրա ձերբակալությունը։ Բայց այն մեղադրանքները, որոնք Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրվում են, անհիմն են։ Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ Սրբազանին, նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































