«Եթե իշխանություններն իրենք նշանակեն Կաթողիկոս, դա կհամարվի, որ այդ անձը ինքնակոչ է։ Այդ անձը ժողովրդի կողմից չի ունենալու համապատասխան ընկալումն այն բանի, որ ինքը հանդիսանում է Կաթողիկոս»,- այսօր, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոս «նշանակի»։
Վեհափառը հայտարարեց, որ կարգալույծ արված անձին եկեղեցական առաջնորդ հռչակելը որևէ հետևանք չունի և չի կարող ունենալ եկեղեցական կյանքում, իսկ դրա հետ կապված ցանկացած որոշում հակասահմանադրական է և հակասում է նաև եկեղեցական կանոնադրությանը։
Սա պատասխանն է այն իրավիճակի, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի Կաթողիկոս հռչակել Մասյացոտնի թեմի պաշտոնանկ արված առաջնորդ Արման Սարոյանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































