Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը մեղավոր է». Անդրանիկ Թևանյան

Հունիս 03,2026 21:00 Share

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի 8-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
——–
Ալիևի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներով կալանավորվում, հետապնդվում են իր քաղաքական հակառակորդները։ Սակայն շուտով տեղերը փոխվելու են, և մենք Հայաստանի Հանրապետության անունից դատելու ենք նրան։

Նիկոլը մեղավոր է։ Նա մեղադրվում է՝

-Արցախի հետ կապված բանակցային գործընթացը տապալելու, Հայաստանին դաշնակիցներից զրկելու և մեր երկիրը մեկուսացնելու համար,

-Ադրբեջանին ու Թուրքիային Արցախի վրա հարձակվելու հնարավորություն տալու, պատերազմ, պարտություն բերելու, հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դառնալու համար,

-Ապօրինի քաղաքական հետապնդումների համար,

-ՀՀ բյուջեն մսխելու, «Հայաստան» համահայկական հիմնադրամը թալանելու, պետական պարտքը կրկնապատկելու և այդ գումարները վատնելու համար,

-Հայաստանի տարածքային ամբողջականությունը չապահովելու և մեր տարածքները ապօրինաբար հանձնելու համար,

-Դատարանը շրջափակելու ապօրինի գործողությունների համար,

-Սահմանադրական դատարանը զավթելու համար,

-Հայոց Ցեղասպանությունն ուրանալու համար,

-2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Ադրբեջանին Արցախը շրջափակելու հնարավորություն տալու, Արցախում 120 հազար հայերի էթնիկ զտմանը նպաստելու համար,

-2018թ․ Ազգային ժողովի վրա որպես գործադիր իշխանության ղեկավար գրոհելու համար,

-Կորոնավարակի փուլում ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հանուն սեփական քաղաքական նպատակների, վնասելու համար,

-Փաշազադեի հրահանգով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակումներ կազմակերպելու համար,

-ՀՀ քաղաքացիներին իր քաղաքականությամբ մահվան հասցնելու համար,

-Հայ կանանց որդեկորույս դարձնելու համար («Կարող էի այս ամենին հասնել առանց զոհերի, բայց դա չարեցի, որ ինձ չասեն «Նիկո՛լ, դավաճա՛ն»»),

-Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ և մեր երկրի տարածքները սակարկման առարկա դարձնելու համար,

-Համապետական և տեղական ընտրություններում ապօրինություններ կիրառելու համար (նախընտրական, ընտրական, հետընտրական փուլերում),

-44-օրյա պատերազմի ժամանակ մեր զորքերի ռազմական օպերացիայի մասին թշնամուն հրապարակավ տեղեկություններ հայտնելու և օպերացիան այդպիսով տապալելու համար,

-44-օրյա պատերազմի ժամանակ պատերազմը հոկտեմբերի 17-ին չկանգնեցնելու և նոր զոհերի, նոր տարածքային կորուստների պատճառ դառնալու համար,

-Օտար երկրների հրահանգով հայ-ռուսական ռազմական հարաբերությունները փչացնելու և մեր երկրի տնտեսությանը հսկայական վնասներ հասցնելու համար,

-Թուրքիայի և Արդբեջանի թելադրած օրակարգը սպասարկելու համար,

-ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու Ալիևի ծրագրին սատարելու համար,

-ՀՀ քրեկան օրենսգրքի բազմաթիվ այլ հոդվածներով հանցագործություններ կատարելու համար։

Փաշինյանի կատարած հանցագործությունների ամբողջական ցանկը կբացահայտվի իշխանափոխությունից հետո՝ երբ կիրականացվի իրավաքաղաքական հերձում։

Նիկոլ Փաշինյանը պետք է պատժվի, որպեսզի արդարություն հաստատվի, Հայաստանը մաքրի իր վրայից խայտառակության խարանը։ Մեզ միայն այդ դեպքում կհարգեն և հաշվի կնստեն հետներս։ Սա նաև արժանապատվության հարց է։

Հարգելի՛ քաղաքացի,

Միացի՛ր, որ հաղթենք,

Միացի՛ր, որ պատժենք,

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
03․06․2026
——

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930