«Վերջին անգամ մենք այստեղ այս ձևաչափով հավաքվել էինք 2018-ին՝ այս նույն օրերին։ Այն ժամանակ մենք եկանք, կանգնեցինք ու ձեզ տվեցինք ամենակարևոր խոստումը՝ խաղաղությունը։ Եվ այսօր մենք եկել ենք զեկուցելու և ասելու, որ այն ապագան, որ ասում էինք՝ գալու է, եկել է»,- Հանրապետության հրապարակում ՔՊ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
Այնուհետև հիշեցրեց․ «Հիշո՞ւմ եք, որ 2018-ին այստեղ ասում էինք՝ վենդետա չի լինելու։ Մենք սխալվել ենք։ Վենդետա լինելու է։ Բոլոր գործակալները հատ առ հատ նստելու են»։
ՔՊ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































