«Արմեն Աշոտյանը միշտ շատ կոշտ քննադատական խոսքով է հանդես գալիս օրվա իշխանավորների գործողությունների նկատմամբ։ Ինչը բերեց նրան, որ նրանց նյարդերը տեղի տվեցին, ու այսօր որոշեցին ինչ-որ շինծու, Արմեն Աշոտյանի հետ աղերս չունեցող գործի շրջանակներում տնից նրան բերման ենթարկել ու տանել կալանքի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր նախկին պաշտոնյաների թվում ձերբակալվել էր նաև Արմեն Աշոտյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Դատարանը մինչ այս պահը քննում է նրան կալանավորելու միջնորդությունը։
Հարությունյանն ասաց, որ դատարանից ակնկալիքներ չունեն, որովհետև Հայաստանում զանգովի արդարադատություն է, ու Արմեն Աշոտյանի նկատմամբ էլ իրականացվում են քաղաքական ճնշումներ․ «Այս ամենի վրա երևի ազդել է նաև Արմեն Աշոտյանի երեկ երեկոյան հաղորդումը, որտեղ նա կոշտ արձագանքում էր Նիկոլ Փաշինյանի ասածներին ու մերկացնում էր նրա քաղաքական ստերը»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































