Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառում եմ հետընտրական գործընթացները․ Ալեն Սիմոնյան

Հունիս 07,2026 13:34 Share

«Վախը փող բաժանողների մոտ է, քանի որ վստահ են՝ ընտրող չունեն, ստիպված են փող բաժանել։ Վստահ եմ, որ իրենք գիտակցել են արդեն՝ շատ ուժեղ պարտվելու են։ Յոթ-ութ տարի առաջ պայքարում էինք այն բանի համար, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը փող չբաժանի։ Կապիկություն է, էդ կապիկներին կապիկների համար նախատեսված վանդակներում ենք պահելու․ հենց ընտրություններից հետո հայտնվելու են բանտերում»,-հարցին՝ ընտրություններից երկու-երեք օր առաջ արվող խուզարկությունները չեն փաստո՞ւմ այն մասին, որ սոցիոլոգիական տվյալներ ունեք ձեր ձեռքի տակ, որոնք ձեր ուժի օգտին չեն, քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը՝ ժամանակին պայքարում էիք, որ երրորդ ժամկետ նախկին իշխանությունը չունենա, հիմա դուք եք ուզում երրորդ ժամկետում իշխանություն ստանձնել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ինչո՞ւ եք անգրագետ նարատիվները կրկնում։ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է։ Նույնիսկ այդ պարագայում երկու ժամկետ չի եղել, եղել է երկու հատ չորս տարի։ Ութ տարին ո՞նց եղավ հինգ տարվա հաշվարկով երրորդ ժամկետ։ Խորհրդարանական երկիրը ենթադրում, որ կարող է տարին մեկ ընտրություններ լինել կամ վեց ամիսը մեկ։ Էդ ո՞նց է տենց ստացվում, որ դարձավ երեք-չորս ժամկետ։ Համեմատում եք Սերժ Սարգսյանի ու նախագահական երկրի տրամաբանությունը խորհրդարանականի հետ։ Սերժ Սարգսյանն էլ է երրորդ ժամկետ գնացել, Անգելա Մերկելն ու Մարգարեթ Թետչերն է՞լ։ Այսինքն՝ այդ ժողովրդավարական երկրների ավանդույթները համեմատում եք նախագահական երկրի հե՞տ»։

Դիտարկմանը՝ Ձեզ համեմատում եք Անգելա Մերկելի հե՞տ, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Ես համակարգերի մասին եմ խոսում»։ Հարցին՝ նորմալ համարո՞ւմ եք, որ նույն մարդը երեք ժամկետ կարող է իշխանության լինել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Համարում եմ նորմալ այն ամենը, ինչ օրենքով նախատեսված է։ Եթե օրենքով նախատեսված լիներ, որ նախագահը կարող է երեք ժամկետ նախագահել, դա էլ նորմալ կհամարեի»։

Հարցին՝ ՔՊ-ն հաջորդ ընտրություններում էլ կառաջադրվի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե իր կուսակցությունը երեք կամ չորս անգամ մասնակցում է, այդ անձն էլ հաղթում էի իր կուսակցության ներքին ընտրություններում, էդ քաղաքական լիդերին զրկե՞նք, ասենք՝ չմասնակցե՞ս։ Բերել, նախագահական օրինակն ուզում եք կիրառել խորհրդարանական երկրի օրինակի վրա այն պարագայում, երբ նույնիսկ խորհրդարանական երկրի ժամկետները չեն լրացել։ Ակնկալում եմ, որ 2031-ին նույնպես Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու»։

Հարցին՝ հետընտրական գործընթացների հավանականություն տեսնո՞ւմ եք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բացառում եմ, չի կարող նման բան լինել, եթե ընտրություններն ազատ, արդար են, ինչպես 18-ից սկսած, անկախ նրանց՝ ով է հաղթում, ո՞նց կարող է տենց բան լինել։ Անհնար բան է»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ «ընդդիմությունը չի կարողանում սկի հանրահավաք անել․ «Կոչ եմ անում ընդդիմությանն անպայման հանրահավաք անել․ մի հատ շաբաթ օրն անի, մի հատ էլ մյուս շաբաթվա մեջ։ Ոչ կարողանալու են հանրահավաք անել, ոչ էլ կարողանալու են նման մի բան անել։ Եթե ընտրություններն արդար են անցնում, ոչ մի բան էլ չեն կարող անել»։

Հարցին՝ այնուամենայնիվ, պատրաս՞տ եք ընդդիմություն լինել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իհարկե, պատրաստ ենք։ Ինչի մենք ընդդիմություն չե՞նք եղել։ Իրենց խնդիրն այն է, որ իրենք այդպես էլ չկարողացան իշխանությունից ընդդիմություն դառնան, նույն հին իշխանություններն են, ուղղակի իրականությունն ապացուցեց, որ պետական ապարատն իրենց տակից հանում ես, դառնում են անոտ, անձեռ, անլեզուբերան էակներ և չեն կարողանում քաղաքականության մեջ ինչ-որ բան անել։ Վախկոտ մարդիկ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930