Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոստրադամուսը չեմ, որ Գյումրիում ձայների քանակը գուշակեմ, բայց վստահ եմ` կհաղթենք». Դավիթ Առուշանյան

Հունիս 07,2026 16:45 Share

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իր ընտրությունը կատարեց Գյումրու Անտառավան թաղամասում գտնվող թիվ 31/36 ընտրական տեղամասում։ Նա ընտրության էր եկել կնոջ` Անի Ավագյանի հետ։

Շիրակի մարզպետն ասաց, որ ընտրում է հանուն Հայաստանի ինքնիշխանության, խաղաղության և երեխաների ապագայի։
Նա նշեց, որ Գյումրիում ընտրությունը ընթանում է խաղաղ միջավայրում. մեծ ակտիվություն կա։ Հարցին`ակնկալո՞ւմ է հաղթանակ կոնկրետ Գյումրիից, երբ ՏԻՄ երկու ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրել և պատրա՞ստ է արդյոք ընդդիմադիր գործիչ դառնալու, Դավիթ Առուշանյանը պատասխանեց.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու է, վստահ եմ, ու այդ վստահությունը ինձ տվել է քաղաքացիների հետ մեկմասյա շփումները Մարալիկում, Արթիկում, Գյումրիում։

Չեմ կարծում 17 հազար 200 ձայն հավաքած ուժին կարելի է պարտված համարել։ Մեր հարցին` մոտ ինչքա՞ն ձայն կարող է հավաքել ՔՊ-ն Գյումրիում, Դավիթ Առուշանյանն ասաց. «Չեմ կարող ասել, ո՜չ Նոստրադամուսն եմ, ո՜չ էլ ժամանակի մեքենա ունեմ, որ գնամ ամսի 8 ու հետ գամ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930