Ըստ ԿԸՀ-ի՝ 17:00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 224 հազար 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92%-ը:
ԱԺ ընտրությունների մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ՝ համեմատական կարգով․
2026 – 1 224 957 (48,92%)
2017 – 1,317,934 (50.92%)
2018 – 1,025,003 (39,53%)
2021 – 989,973 (38.18%)
Ինչպես իր ՖԲ էջում նկատել է Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար Մելոյանը, ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող, ինչը 234,985-ով ավելի է, քան 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին նույն ժամի մասնակիցների քանակը (989,972):


















































