Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծավան համայնքի ընտրատեղամասերից մեկում 35-ամյա մի քաղաքացի, որը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, դրսևորել է անհամարժեք վարք. ՆԳՆ

Հունիս 07,2026 18:54 Share

Լոռու մարզի Մեծավան համայնքի ընտրատեղամասերից մեկում 35-ամյա մի քաղաքացի, որը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, դրսևորել է անհամարժեք վարք։

Հանձնաժողովի նախագահի կողմից ոստիկաններին դիմելուց հետո անձն ընտրատեղամասից դուրս է հրավիրվել։ Ավելի ուշ՝ ժամը 16։45-ի սահմաններում, նույն անձը վերադարձել և փորձել է ներս մտնել։ Ոստիկանները նրան թույլ չեն տվել կրկին մտնել ընտրատեղամաս, սակայն 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների և ոստիկանների հասցեին, միջամտել է ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։

Ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները։

Խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930