Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, քվեարկության արդյունքները դեռ չամփոփված, X-ում շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝ հանուն մեր ազգերի բարգավաճման։


















































