Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան ընդգծում է ազգային շահերը և ռուս-հայկական հարաբերությունները պահպանող ընդդիմության վրա աննախադեպ ճնշումը, այդ թվում՝ ընտրության օրը ձերբակալությունների միջոցով». ՌԴ ԱԳՆ խոսնակ

Հունիս 10,2026 14:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանում տեղի ունեցած ողջ ընտրական գործընթացը, այդ թվում՝ քվեարկության խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրությունները, հարցեր են առաջացնում: Այդ հարցերից մեկն այն է, թե որքանով է ՀՀ–ն պատրաստ գործնականում իրականացնել իշխանությունների կողմից հռչակված ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նույնիսկ ընտրությունների օրը ձերբակալում են քաղաքական ու հասարակական գործիչների, որոնք առաջին հերթին պաշտպանում են Հայաստանի ազգային շահերը, իսկ այդ շահերից է բխում հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը։ Այս ամենը մեզ համար անհասկանալի է և, որ ամենակարևորն է, բացարձակապես անընդունելի»։

«Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է ժամանակակից ժողովրդավարական երկրում նորմալ համարվել ընտրական գործընթացների մասնակիցներին ձերբակալելը։ Այն էլ՝ հենց ընտրությունների օրը կամ նախօրեին և բացարձակապես շինծու պատրվակներով», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: