Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց թիվ 9/33 եւ 9/37 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը:
9/33 տեղամասում որեւէ խախտում հանձնաժողովը չհայտնաբերեց, նախնական արձանագրության մեջ ինչ կար, այդ թվերն էլ ստացվեցին վերահաշվարկի արդյունքում:
Իսկ 9/37 տեղամասում ՀԱԿ-ի օգտին մի քվեաթերթիկ համարվեց անվավեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































