Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրին ընդառաջ հնչում են երեսպաշտ հայտարարություններ, թե ինչպիսի առաջընթաց կարող է ապահովել դիվանագիտությունը։
Դրանք բոլորը կեղծ են, քանի որ առաջընթացը դիվանագիտական հարթության մեջ ապահովել են Իրանի ԶՈւ-երն իրենց հրթիռներով, ԱԹՍ-ներով, ռազմական մոտորանավակներով, և այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավն ու ժողովուրդն իրենց անսասան կամքով և ոգով։
ԱՄՆ-ը չափազանց հզոր գերտերություն է, որպեսզի խոսք գնա կոնկրետ մի հակամարտության մեջ անհաջողությունից հետո այս երկրի թուլացման մասին։
Կարդացեք նաև
Սակայն ակնհայտ է, որ վերջին պատերազմում Իրանի ռազմավարական աներկբա հաջողությունը նկատելիորեն նվազեցրել է ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում և ընդհակառակը՝ աննախադեպ կերպով ամրապնդել Իրանի դիրքն ու հեղինակությունը և հետևաբար ընդլայնել նաև իրանական ուժի պրոյեկցիայի տիրույթը, որը նկատելի է դառնալու նաև Հարավային Կովկասում։
Այժմ կարծես ոչ մի կասկած չի մնացել, որ Իրանն իրապես արժանի է «մերձավորարևելյան առյուծ» այլաբանական կոչմանը»։

















































