Լրահոս
Օրվա լրահոսը

«2025-ին կառուցվել կամ նորոգվել է 504 կմ ճանապարհ, զգալի առաջընթաց է արձանագրվել «Հյուսիս-հարավ»-ի ուղղությամբ»․ Տիգրան Խաչատրյան

Հունիս 16,2026 11:46 Share

«2025 թվականի զգալի առաջընթաց է արձանագրվել «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրով կառուցվող տարբեր ճանապարհահատվածների ուղղությամբ»,- ԱԺ նստաշրջանում 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ մասնավորապես, ավարտվել եւ երթեւեկության համար ամբողջովին բացվել է Աշտարակ-Գյումրի 84 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Մեկնարկել են Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի հյուսիսային եւ հարավային ենթահատվածերի կառուցման միջազգային մրցութային գործընթացները։ 2026 թվականին նախատեսվում է արդյունքներն ամփոփել եւ մինչեւ տարեվերջ կնքել կառուցման պայմանագրերը։ Աշխատանքներ են տարվել Սիսիան-Քաջարան ծրագրի՝ Բարգուշատի 8,6 կմ երկարությամբ թունելի կառուցման ծրագրի մեկնարկի ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՏԿԵ եւ ֆրանսիական ընկերության միջեւ կնքվել է թունելի կառուցման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ մինչեւ տարեվերջ նախատեսվում է կառուցման աշխատանքները մեկնարկել։ Նախորդ տարի մեկնարկել են նաեւ Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի կառուցման եւ տեխնիկական հսկողության միջազգային մրցույթները, այս ամսվա ընթացքում կմեկնարկեն շինարարական աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 2025 թվականին կառուցվել կամ նորոգվել են շուրջ 504 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, ինչպես նաեւ իրականացվել են 10 կամուրջների եւ երկու տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930