«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հունիսի 9-ին հայտարարություն էր տարածել, որով՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունները «պատմական քննություն» էր համարել Հայաստանի Հանրապետության ապագայի, նրա քաղաքակրթական ընտրության և պետական ինքնիշխանության համար։ Այդ հայտարարությամբ՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը մի քանի օր առաջ ճանաչել էր «ընտրությունների նախնական արդյունքները» և «շնորհավորել Հայաստանի ժողովրդին՝ կատարած ընտրության համար»։
Սակայն, այսօր արդեն ֆեյսբուքյան իր էջում կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել է, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն առաջիկայում սահմանված կարգով դիմելու է Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկեն ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է։
Ա, Բաբաջանյանի տեքստում մասնավորապես ասվում է. «Մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է։
Ընտրությունը հանրային իշխանության ձևավորման սահմանադրական գործընթաց է, որի իրական արժեքը պայմանավորված է ընտրողի կամքի ազատությամբ, քաղաքական ուժերի հավասար մրցակցությամբ, գործընթացի օրինականությամբ և դրա նկատմամբ հանրային վստահությամբ։
Կարդացեք նաև
Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները և օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։
Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի, ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և հանրային իշխանության ձևավորման սահմանադրական հիմքերի պաշտպանությունն է։
Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր ձայնը ձևավորվում է ազատ միջավայրում, քաղաքական ուժերը մրցակցում են օրենքի, ոչ թե ուժի, փողի, վարչական առավելության կամ օտար ազդեցությունների անհավասար պայմաններում։
Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում ընտրությունները չլինեն թվերի ձևական արձանագրում, այլ լինեն ազատ կամքի, հավասար մրցակցության և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմության իրական երաշխիք։
Հանուն Հանրապետության, 16 հունիսի, 2026թ.»:
Ի դեպ, նաև հիշեցնենք, որ ընտրությունների օրը, Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտնել էր, թե՝ «անչափ ոգևորված ենք քաղաքացիների բարձր ակտիվությամբ և տրամադրությամբ»։
Նա գրել էր.


















































