Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարենին կորցնելուց հետո մնացած ամեն ինչ մեզ համար շատ մանր խոչընդոտներ են…». Սասուն Բադոյանի դուստր

Հունիս 16,2026 23:55 Share

Կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սասուն Բադոյանի դուստրը՝ Մերի Բադոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևի ճիշտ կլիներ, որ ես հիմա խորը մասնագիտական տեքստեր գրեի այն մասին, թե ինչ է կատարվում իմ ընտանիքում, մեկնաբանեի, թե ինչքան աբսուրդ է այն, որ պապայիս նկատմամբ մեղադրանք են առաջադրել ու որպես խափանման միջոց կալանավորում են կիրառել։ Հա, պապաս հիմա Վարդաշեն ՔԿՀ-ում է, մեղադրվում է անկեղծ ասած չգիտեմ էլ թե ինչի մեջ։ Բայց եթե ներքին ինֆորմացիա է ձեզ պետք, հետևյալը կասեմ։ 2020թ-ից հետո պապաս անընդհատ մտածում էր քաղաքականություն մտնելու մասին՝ երկրի ղեկը գրաված թյուրիմացության դեմ պայքարելու համար։

Կարծեմ 2026-ի սկիզբն էր, որ պապաս միացավ Ուժեղ Հայաստանին, ու պատճառը մեկն էր․ չէր ուզում, որ երկիրը կառավարեն նրանք, ովքեր հանուն իրենց աթոռի թույլ տվեցին, որ Կարենը ու իր նման հազարավորները զոհվեն, ու հետո անամոթաբար խոստովանեցին դա։

Ես ու մամաս շատ երկար ենք պապային համոզել, որ ուղղակի զբաղվի իր բիզնեսով ու իր ընտանիքով, բայց պատասխանը հետևյալն էր՝ բոլորը այդպես են մտածում, ու դրա պատճառով ոչ մի բան չի փոխվում…

Անկախ քրեական գործերից, տարածվող հիմար բամբասանքներից՝ ես գիտեմ, մենք գիտենք, թե ինչի համար է էս ամեն ինչը, ու էդ մոտիվացիան ունեցող մարդը, ու հա, էդ Տղուն ունեցած մարդը, չի արել ու չէր կարող անել ոչ մի անօրինական բան։

Ու էլ ասելու բան չունեմ։ Կարենին կորցնելուց հետո մնացած ամեն ինչը մեզ համար շատ մանր խոչընդոտներ են, որ մենք պատրաստ ենք պատվով հաղթահարել, ինչքան ժամանակ էլ որ չպահանջվի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930