Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում գործում է 129 կուսակցություն, սակայն իրական քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող ուժերի թիվը փաստացի մի քանի միավոր է. «Ժողովուրդ»

Հունիս 17,2026 10:48 Share

Հայաստանում քաղաքական կուսակցությունների թիվը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից ստացված տեղեկանքի համաձայն, 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ Հայաստանում պետական գրանցում ունի 129 քաղաքական կուսակցություն։

Թիվը տպավորիչ է նույնիսկ միջազգային չափանիշներով։ Մոտ 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ընտրողների թիվը շուրջ 2,3 միլիոն է, սակայն այդ համեմատաբար փոքր քաղաքական դաշտում գործում է 129 կուսակցություն։ Սա նշանակում է, որ միջին հաշվարկով յուրաքանչյուր 18-20 հազար բնակչին բաժին է ընկնում մեկ քաղաքական կուսակցություն։

Ստացված պատկերն ուշագրավ հակասություն է ստեղծում. Հայաստանի Հանրապետությունում գործում է 129 կուսակցություն, սակայն իրական քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող ուժերի թիվը փաստացի մի քանի միավոր է։ Ազգային ժողովում ներկայացված են ընդամենը 3 ուժեր և այդքան էլ ապագայում կլինի, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններում մրցակցային պայքարը հիմնականում ծավալվում է նույն դերակատարների միջև։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930