Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական հնարած գործ է, բոլոր շարադրված փաստերը չեն նկարագրում որեւէ հանցագործություն. Օրբելյանը՝ Քոչարյանին վերագրվող նոր գործի մասին

Հունիս 17,2026 16:40 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) սկսվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը:

«Արհեստական հնարած գործ է: Ծանոթացել ենք փաստաթղթերին, որեւէ քրեական գործի հետ ողջամտորեն որեւէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որեւէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված փաստաթղթերին ու վերաբերում են 2004 թվականի մի գործարքի, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ: Այդ որոշումը որեւէ կերպ չի վիճարկվել»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ շեշտելով, որ այդ գործի հետ կապ չունեն նաեւ Քոչարյանի ընտանիքի անդամները:

Օրբելյանը շատ կարճ մանրամասնեց, որ գործը վերաբերում է մի ժամանակահատվածի, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն չէր պաշտոնավարում ու այդ ընթացքում նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել, բավականին մեծ գումար է վճարել ու դա հետագայում փորձում են ինչ-որ ձեւով կապել 2004 թվականի գործարքի հետ. «Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է, այդ հատվածը վարձակալությամբ են հանձնել, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է իր գումարներով կառուցել… համապատասխանաբար այս գործընթացում որեւէ կրիմինալ չկա, ակնհայտորեն կեղծված թվերով, կասեն 12 միլիոն դրամով գնել են մեկ միլիարդ եւ այլն: Իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը, ներդրումային ծրագիր է: Սեդրակ Քոչարյանը ներդրում է կատարել 2008 թվականի ապրիլից հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930