ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց նախագիծը, որով առաջարկվում է դրոշմապիտակներով ապրանքների շրջանակն ընդլայնել և ՀԴՄ չտրամադրող սուբյեկտներին հարկային արտոնություններից զրկել։
Այս քայլերը, ինչպես կառավարության նիստում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը, միտված են ստվերի կրճատմանը։ Ինքն անձամբ է ՊԵԿ-ի նախագահի առջև խնդիր դրել՝ դրոշմապիտակներով ապրանքների շրջանակն ընդլայնելու. «Ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, պետք է դրոշմապիտակավորել, այն ինչը հնարավոր չէ դրոշմապիտակավորել, դա էլ պետք է դրոշմապիտակավորել»։
Նաև միկրոբիզնեսի շեմը կկրկնապատկվի. «Բայց կարգավորում պետք է մտցնել, որ X պահին, եթե տնտեսվարողի մոտ մեկ տարվա մեջ երեք անգամ արձանագրվեց ՀԴՄ չտրամադրելու փաստ, հինգ տարի ինքը պետք է զրկվի շրջանառության հարկի և միկրոբիզնեսի ոլորտում աշխատելուց»։
Պատիժը կկիրառվի միանգամից՝ սահմանելով հինգ տարի միայն ավելացված արժեքի հարկով աշխատանք։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ լավ հասկանում է, որ այս կարգավորումները շատերին փակման վտանգի առջեւ կարող են կանգնեցնել, բայց այլ ելք ինքը չի տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































