«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքո։
Օրն անցավ, բայց այդպես էլ ոչ ՀՀ կառավարությունից, ոչ երկրի նախագահից, ոչ էլ ԱԳՆ-ից որևէ հայտարարություն չտեսանք Փախստականների համաշխարհային օրվա առիթով։
2020 թվականի պատերազմից սկսած և մինչև 2023 թվականին տեղի ունեցած Արցախի էթնիկ զտումն ու վերջնական հայաթափումը, Հայաստանը ընդունել է շուրջ 150 հազար փախստական Արցախից։
Կարդացեք նաև
Բայց այսօր մեր իշխանությունները որևէ հայտարարություն չարեցին, սոլիդարության խոսքեր չասացին, միջազգային հանրության ուշադրությունը չհրավիրեցին այդ խնդրի վրա և միջազգային աջակցություն չխնդրեցին։ Ոչ մի ծպտուն։ Կարծես թե ոչինչ էլ չի եղել…
Արդեն ընտրվել եք, հիմա ինչի՞ց եք վախենում։ Ինչո՞ւ եք ջայլամի նման գլուխներդ հողի մեջ թաղել։


















































