«Փաշինյանական արդարադատությունից որևէ սպասում լինել չի կարող, իրավիճակի գնահատումը տեղի է ունենում ոչ թե օրենքներով, սահմանադրությամբ, իրավական գործընթացների հիման վրա, այլ ըստ իրավիճակային զարգացումների։ Փաստացի Միքայել սրբազանը մեկ տարի է՝ գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ»,-Վերաքննիչ դատարանում Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետընտրական փուլում կիրառվող ճնշումներին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Իշխանությունը հետընտրական փուլում նաև իրավիճակը գնահատելով՝ փորձում է վիժեցնել ընդդիմադիր ուժերի միավորումների հնարավոր ակտիվությունը։ Մինչև ընդդիմադիր ուժերը փորձում են ընդհանուր պայքարի հարթակ ձևավորել, իշխանությունը, օգտագործելով բոլոր պետական ռեսուրսները, փորձում է այդ գործընթացը կամ պասիվացնել, կամ խաղից հանել հնարավոր բոլոր այն գործիչներին, որոնք կարող են ընդհանուր պրոցեսի մաս դառնալ։ Որքան ընդդիմությունը հապաղի շատ ավելի ակտիվ գործողությունների առումով, այնքան իշխանության գործողությունները դառնալու են շատ ավելի ագրեսիվ, և դրանց դրսևորումներից են լինելու նաև տարբեր անձանց կալանավորումները»։
Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































