Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հունիս 28,2026 20:43 Share

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով:

Հունիսի 1-ից ի վեր լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը կազմել է արդեն 17 սմ։

Այս ցուցանիշով 2026 թվականն արդեն հավասարվել է 1993 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքին, և առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որպեսզի առաջիկա օրերին այն գերազանցի 1993 թվականի ցուցանիշը։

Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930