Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլինի՞ մի քիչ հանգստանամ, ութ տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել». Ալեն Սիմոնյան

Հուլիս 02,2026 14:11 Share

«Թողեք մի քիչ հանգստանամ։ Կլինի՞ մի քիչ հանգստանամ, ութ տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցերը հետևյալն էին՝ նեղացածության արդյո՞ւնք է, որ մանդատը չի վերցնում, և ինքն իր համար ստացե՞լ է հարցի պատասխանը՝ ինչու թիմը նման որոշում կայացրեց։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նման խոսակցություն չի ունեցել և համարում է, որ նման խոսակցությունը տեղին չէ։

«Ես «Քաղաքացիական պայմանագրի» ստեղծողներից եմ, քաղաքական գործընթացի մաս եմ, այդ գործընթացում կմնամ այնքան ժամանակ, որքան ՔՊ-ին պետք կլինեմ։ Կլինի առաջարկ՝ կքննարկեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա «անհեթեթություն» որակեց խոսակցությունները՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնությունների մասին։ Ասաց՝ որևէ մեկի հետ չի եղել նման խոսակցություն, կոռեկտ էլ չի համարում նման խոսակցությունները։ Հավելեց՝ ՀՀ-ն ունի նախագահ, և ինքն այդ նախագահին շատ է սիրում և գնահատում։

Ակտիվ քաղաքականության մեջ լինել-չլինելու մասին հարցին էլ պատասխանեց. «Բայց ինչի՞ չպիտի չլինել ակտիվ քաղաքականության մեջ, իմ նման քաղաքական գործիչները շա՞տ են, որ ես դաշտը թողնեմ «եռագլուխներին»։ Ես մասնակցել եմ քարոզարշավին և խոստումներ եմ տվել ընտրողներին։ Իմ խրամատը հինգ տարի այս պաշտոնում եմ պահել, կշարունակեմ այլ տեղ պահել։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին՝ կես քայլ հետ։ Որ պահին ես իրեն պետք գամ, ինքը կշրջվի եւ կտեսնի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031