Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ պատգամավոր աշխատելու». Ալեն Սիմոնյան

Հուլիս 02,2026 13:50 Share

«Նեղվածություն, որպես այդպիսին, չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ-որ պահի, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցերին, արդյոք նեղսրտած չէ ՔՊ վարչության որոշումից, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել են Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

Ալեն Սիմոնյանն անկեղծացավ՝ ասելով, որ լինելով ՀՀ պատմության միակ ԱԺ նախագահը, որը պաշտոնավարել է մինչև ժամկետի ավարտը, «ես կարծում էի, որ իմ աշխատանքը պետք էր շարունակել, դրա համար էլ առաջադրվել էի, բայց ես ենթարկվում եմ վարչության որոշմանը»։

Ավելի ուշ, լրագրողների պնդումներին ի պատասխան, ասաց, որ իր խնդրանքով և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում են որոշել, որ ինքը պետք է որոշ ժամանակ հանգստանա։

«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ պատգամավոր աշխատելու։ Նախ ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Ուզում եմ անձնական կյանքս մի քիչ կարգավորեմ հիմնավոր ձևով»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս գումարման խորհրդարանը հետպատերազմյան էր և բավական ծանր աշխատանք է կատարել։

Նիկոլ Փաշինյանի հետ իր հետագա անելիքներն Ալեն Սիմոնյանը չի քննարկել։ Բայց քաղաքականությունից հեռանալ չի պատրաստվում. «Ես քաղաքականության մեջ կամ և միայն ՔՊ-ի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ աշխատելու տարբերակով։ Ես չեմ տեսնում ինձ քաղաքականության մեջ առանց Նիկոլ Փաշինյանի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031