«Բացի հարցի բարոյական հիմնավորումը, թե ինչու պիտի մարդիկ, որոնք չեն ապրում ՀՀ-ում, որոշեն՝ ինչ ապագա կունենան ապրողները, կա նաև անվտանգային խնդիր, ընդամենը դրվում է պատնեշ, որ հիբրիդային հարձակում տեղի չունենա ՀՀ-ի նկատմամբ»,-ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններին։
Անդրադառնալով այս փոփոխությունների հետ կապված ընդդիմադիր գործընկերների քննադատություններին՝ նա ասաց․ «Ձեր իշխանության թեթև ձեռքով հարյուր հազարավոր մարդիկ ձեր իշխանության տարիներին արտագաղթել են ՀՀ-ից, դրա պատճառով ստեղծվել է իրավիճակ, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ ապրում են տարբեր երկրներում։ Համաձայնեք, որ տեսականորեն կարող է լինել ռիսկ, որ օրինակ՝ Սենթ Քիթս և Նևիսի կառավարությունը որոշում է, որ ուզում է ազդել ՀՀ քաղաքացիների կյանքի վրա։ Եթե պարզվի, որ այնտեղ կան շատ ՀՀ քաղաքացիներ, ի՞նչ է ստացվում՝ ՀՀ իրավապահ մարմինները չեն կարողանալու կանխել այնտեղ ընտրակաշառքի դեպքերը, ապօրինի ազդեցությունը նրանց քաղաքական կամքի վրա, չեն կարողանալու կանխել, որ այնտեղ մեկը գա, ՀՀ քաղաքացուն ասի՝ քո տոմսն առնում եմ, գնա, քվեարկիր՝ ում ուզում ես, բացի Դաշնակցությունից։ Այս նախագծով, որը չի սահմանափակում մարդկանց քվեարկության իրավունքը, ընդամենը դրվում է պատնեշ, որ հիբրիդային հարձակում ՀՀ քաղաքացիների միջոցով, նրանց կաշառք տալով, ապօրինի նրանց վրա ազդելով՝ տեղի չունենա՝ մասնավորապես ընդդեմ Դաշնակցության»։
ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































