«Իմ տղաները, իմ եղբոր տղաները հարյուր հազար անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Լրագրողը հիշեցրել էր նախընտրական շրջանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրապարակային հարցը՝ ինչո՞ւ Կարապետյանի ու նրա եղբոր որդիները չեն ծառայել հայկական բանակում։
Թե ի՞նչ պատճառով նրանք բանակում չեն ծառայել, Սամվել Կարապետյանը վստահեցրեց՝ հարգելի պատճառներով՝ լրագրողներին հորդորելով հետաքննել եւ ծանոթանալ դրանց։ Հարցին՝ իսկ ի՞նչ են արել նրանք հայկական բանակի համար, ասաց՝ նման հարցեր չեն տալիս։
Իր եղբորորորդու՝ Նարեկ Կարապետյանի դեմ հարուցված վարույթի մասին հարցին էլ պատասխանելով ասաց, որ դա հերթական ապօրինի վարույթն է․ «Այդքան վարույթ են հարուցել, մենք գիտե՞նք ինչի մասին է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































