Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգնազ Մանուկյանը մեղադրանքն անհեթեթ է համարում. Փաստաբան

Հուլիս 09,2026 17:51 Share

Այս պահին դատարանում քննվում է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։

Փաստաբան Տիրայր Կարապետյանն առայժմ ձեռնպահ մնաց հանգամանքների վերաբերյալ որևէ տվյալ հայտնել, քանի որ գործը գտնվում է նախաքննական գաղտնիքի ռեժիմում։

Փաստաբանի ձևակերպմամբ՝ Արեգնազ Մանուկյանը մեղադրանքն անհեթեթ է համարում։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել