Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

Հուլիս 09,2026 21:03 Share

Դատարանում քննվում էր «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը, և վերջապես հայտնի դարձավ որոշումը։

«Հիմնավորումներին ծանոթ չեմ, քանի որ դատական ակտը դեռ չեմ ուսումնասիրել, միայն կարող եմ ասել, որ դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը, 2 ամսով կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է Արեգնազ Մանուկյանի նկատմամբ»,- ասաց փաստաբան Տիրայր Կարապետյանը։

«Սահմանափակվել են նրա բոլոր շփումներն արտաքին աշխարհի հետ՝ բացառությամբ պաշտպանի, բնականաբար հիասթափված ենք որոշումից, որովհետև այն փաստը, որ ուներ դատական պրոցեսը, այլ բանի մասին է խոսում։ Պաշտպանության կողմը, բնականաբար, իր դիտարկումները ներկայացրել է՝ թե հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ, և թե խափանման միջոցների կիրառման հիմքերի վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, դատարանը հաշվի չի առել ողջ դիտարկումները, որոնք մենք ներկայացրել ենք»,- նշեց փաստաբանը։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել