Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպայման կպատժվեն, հեչ որ չէ մի օր փոսը կընկնեն»․ Ավետիս Առաքելյանը՝ Գյումրու դիտահորների կափարիչների գողության մասին

Հուլիս 15,2026 20:30 Share

Գյումրու ավագանու նիստի ժամանակ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեց քաղաքի փողոցների դիտահորների կափարիչների անհետացման մասին։ Նա ասաց՝ դիտահորների վրա անվադողեր են շարում, որպեսզի անցորդներն ու վարորդները կարողանան անցնել, բայց քաղաքը մի տեսակ խրամատ է հիշեցնում։

Ավետիս Առաքելյանը պատասխանեց, որ մեկ ամսից ավելի համատարած գողություն է կատարվում։

«Չգիտեմ՝ «լուկ օպերացիա» ասեմ, ինչ ասեմ, անընդհատ անհետանում են դիտահորերի կափարիչները։ Չգիտեմ՝ մետաղի հետ է կապված, թե ինչի հետ, բայց ես հակված եմ կարծելու, որ միտում կա։

Մենք գործողություններ ենք կատարել, բազմիցս նորերն ենք տեղադրել, գրություններ ենք ուղղել համապատասխան իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այդ հարցով, ասել ենք՝ աչալուրջ լինեն, որովհետև սրանք նպատակաուղղված գործողություններ են, ոչ թե պատահարներ։

Սա գողություն է և միտումնավոր գողություն է, պատժի կարժանան, հեչ որ չէ մի օր իրենք փոսը կընկնեն, էդպես է, չէ՞, ասում են՝ փոս փորողն ինքն ավելի խորը փոսը կընկնի»,- պատասխանեց Ավետիս Առաքելյանը։

Ավագանու նիստի ժամանակ քննարկման դրվեց նաև սուբվենցիոն ծրագրով Գյումրու 48 փողոցների և մեկ հրապարակի վերանորոգման համար կառավարությանը հայտ ներկայացնելու հարցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031