Հայաստանի Մ18 կանանց հավաքականը վստահ հաղթանակով սկսեց պայքարը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
Կոսովոյի Պեժա քաղաքում մեկնարկած Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի կանանց առաջնության առաջին խաղում Հայաստանի Մ18 կանանց հավաքականը 83:36 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Լիլիթ Գևորկովան (EFF 17), որը նաև թիմի լավագույն ռմբարկուն էր՝ վաստակելով 16 միավոր։
Մեր հավաքականը խմբային փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին, որտեղ կմրցի Վրաստանի հավաքականի դեմ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


















































