Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով, որ ձկնամթերքը, բանջարեղենը, մրգերը և թարմ կտրած ծաղիկները դասվում են առավել շուտ փչացող ապրանքների շարքին, «TAIEX»-ի դասընթացները կնպաստեն ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանեցմանը. Հայկ Սարգսյան

Հուլիս 22,2026 15:38 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյան. «TAIEX» ծրագրի շրջանակում դասընթացները կնպաստեն ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանեցմանը, արտահանման պատրաստվածության բարձրացմանը և ագրոպարենային ոլորտում միջնաժամկետ և երկարաժամկետ առևտրի դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարա րության համագործակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպվել են արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ դաշտային և լսարանային վերապատրաստման դասընթացներ։

«TAIEX»-ի իտալացի փորձագետները հայ մասնագետներին տրամադրել են փորձագիտական խորհրդատվություն, գործնական ուղեցույցներ Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներդրման վերաբերյալ, որի նպատակը սննդամթերքի անվտանգության և մաքսային ընթացակարգերի ոլորտում ԵՄ ստանդարտների ներդրումն է՝ ներառելով մաքսային ձևակերպումների արագացումը, արագ փչացող ապրանքների ջերմային շղթայի պահպանումը և հետբերքահավաքային կառավարումը՝ սննդային վատնումները կրճատելու, արագ փչացող ապրանքների կորուստները կանխելու համար։

Դասընթացի շրջանակներում փորձագետները հայ մասնագետների հետ կիսվել են եվրոպական լավագույն փորձառությամբ՝ ներկայացնելով շուտ փչացող ապրանքների կառավարման ոլորտում իրավական և գործնական շրջանակների կատարելագործման ու տեղայնացման արդյունավետ մոտեցումները: Քննարկվել են արագ փչացող ապրանքների արդյունավետ կառավարման ոլորտում սառնարանային շղթայի ապահովման, պահպանման, վերամշակման, լոգիստիկայի, փորձարկման մեթոդաբանության, կենսաբանական նույնականացման, ինչպես նաև կենդանական և ոչ կե դանական ծագման արտադրանքի համապատասխանության փաստաթղթերի գնահատման հարցերը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը, ողջունելով Իտալիայից ժամանած փորձագետներին, ընդգծել է «TAIEX» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների արդյունավետությունը, քանզի, հաշվի առնելով, որ ձկնամթերքը, բանջարեղենը, մրգերը և թարմ կտրած ծաղիկները դասվում են առավել շուտ փչացող ապրանքների շարքին, դասընթացները կնպաստեն ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանեցմանը, արտահանման պատրաստվածության բարձրացմանը և ագրոպարենային ոլորտում միջնաժամկետ և երկարաժամկետ առևտրի դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031