«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Նարեկ Կարապետյանն առայժմ չի կալանավորվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ որոշել է՝ վերադարձնել Նարեկ Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության միջնորդությունը։
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ-ն միաձայն քվեարկել է դատախազության միջնորդությունը վերադարձնելու օգտին։ Կողմի ներկայացրած փաստարկներին, ըստ Արամ Վարդեւանյանի, դատախազությունը բովանդակային հակափաստարկներ չի ներկայացրել։
«Խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի ձեւով, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Վերադարձրել են, ինչը տվյալ դեպքում համարժեք է մերժմանը, որովհետեւ Նարեկ Կարապետյանը պատգամավորի կարգավիճակ ունի։ Ամենահավանական կանխատեսումը նա է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց եւ ավելի նվազ խափանման միջոցի գործընթաց»,- ասաց Արամ Վարդեւանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, փակ նիստում քննում էր Նարեկ Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Ավելի վաղ ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել դատախազության մեկ այլ միջնորդության՝ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































