Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Սուքիասյան. «Այս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այնպիսի կարմիր գծեր է հատել, որ իշխանական կաբինետներից դուրս ունենալու է լրջագույն խնդիրներ օրենքի հետ»

Հուլիս 23,2026 19:55 Share

«Հղում կատարելով փաստաբանի խոսքին՝ նախ ուզում եմ ասել, որ այնտեղ քրեական գործ որպես այդպիսին գոյություն չունի»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված գործի և նրա կալանքը հերթական անգամ երկու ամսով երկարաձգելու մասին։

«Քրեական գործ բովանդակային առումով չկա։ Վերևից եկած հստակ հրահանգ է։ Կալանքը երկու ամսով երկարաձգելը խոսում է նաև այն մասին, որ հետապնդումն արդեն իսկ սկսել է ուղեկցվել Թևանյանի առողջական լուրջ խնդիրներով։ Այս ընթացքում մենք անընդհատ փորձել ենք, որ իր բժիշկը մուտք ունենա Թևանյանի մոտ։ Չեն թույլատրել։

Բացի այն, որ ընտանիքի անդամների հետ տեսակցություններն էլ սահմանափակված են, բժիշկն էլ հնարավորություն չի ունեցել, երեք օր առաջ էլ պարոն Թևանյանը ճնշման տատանում է ունեցել, ինչը հետո որոշակիորեն կայունացել է։ Բայց անգամ դատարանը այդ պատվերով այսպես կոչված արդարադատության՝ երկամսյա կալանքը երկարացնելու շրջանակներում պարտադրել է քննչական մարմիններին և քրեակատարողական ծառայությանը՝ ապահովել Թևանյանի պատշաճ բուժզննումը քաղաքացիական հիվանդանոցում։ Տեսնենք, թե այդ բուժզննումը ինչ արդյունքներ կտա։

Այնպես որ, այս դժվարին և մարտահրավերներ պարունակող փորձությունները շարունակվում են, ինչպես շարունակվում են Արեգնազ Մանուկյանի սահմանափակումները երեխային տեսակցությունների հետ կապված, շարունակվում են ռեպրեսիաները Ծառուկյանի բիզնեսի հետ կապված։ Եվ բանը հասավ նրան, որ արդեն իրանցու հետ առերեսումը կանգնեցրին, պաշտպանին հեռացրին վարույթից։

Այսպիսի իրավական վակխանալիա է տիրում երկրում, որից միայն ու միայն ռեպրեսիայի հոտ է գալիս»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։

Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ բանախոսն ասաց. «Իրենք էլ են շատ լավ հասկանում, որ ձայների այն հարաբերակցությունը, որը ֆիքսվել է ընտրություններում անգամ կեղծիքներով, միևնույն է, իրենց համար չի ապահովել ցանկալի մեծամասնություն, որի բերումով գնացին արդեն մի խայտառակագույն հանցավոր քայլի և ԿԸՀ-ով, ՍԴ-ով «Բարգավաճին» դուրս թողեցին պառլամենտից, որպեսզի մի փոքր իրենց սիրտը հովանա։ Եվ տեսնելով, որ ժողովրդի մեջ այլևս նախկին պատկերը չկա, և ոտքերի տակից հողն աստիճանաբար փախնում է, այս ագրեսիան նաև դրանով է պայմանավորված, ինչպես նաև այն արտաքին քաղաքական հանձնառություններով, որ իրենք ունեն։ Սեփական քաղաքական լինելիության վերջնաժամկետներ են մոտենում, քանի որ այս իշխանություններն, ըստ էության, մահապարտներ են և այնպիսի կարմիր գծեր են հատել, որ շատ լավ գիտակցում են, որ իշխանական կաբինետներից դուրս իրենք ունենալու են լրջագույն խնդիրներ օրենքի հետ»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության անդամը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031