Լրահոս
Օրվա լրահոսը

Հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ Արփինե Սարգսյան

Հուլիս 31,2026 16:36 Share

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում Արդարադատության նախարարության կողմից մշակվել, շրջանառվել և հանրային լայն քննարկումների փուլ է անցել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը (ներկայում նախագծի անվանումն է՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի)։

Նախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները և խտրականությունից իրավական պաշտպանության հիմքերը։

Անդրադառնալով հանրային ընկալումներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նման նախաձեռնությունները տարբեր փուլերում մշտապես ուղեկցվում են քննարկումներով, երբեմն նաև դիմադրությամբ։ Նրա խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի, այլև բազմաթիվ երկրների փորձն է, երբ խոսքը վերաբերում է իրավահավասարության ինստիտուցիոնալացմանը։

Նախարարը շեշտել է, որ պետության խնդիրն է ապահովել ճիշտ հավասարակշռություն՝ մի կողմից շարունակելով հանրային բաց և գրագետ հաղորդակցությունը, մյուս կողմից՝ չդադարեցնելով և չհետաձգելով համակարգային բարեփոխումների իրականացումը միայն ընկալումների տատանումների պատճառով։

Նրա գնահատմամբ՝ ներքին հանրային ընկալումների տեսանկյունից այժմ աշխատանքն ավելի դյուրին է, քան 5-10 տարի առաջ, քանի որ միջավայրը զգալիորեն փոխվել է։ Մարդու իրավունքների, այդ թվում՝ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերում հասարակության ներգրավվածությունն ու ակնկալիքներն աճել են, իսկ հասարակության զգայունությունն առավել ակնառու է դարձել։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ այդ տրամաբանությամբ հակախտրականության օրենսդրության ընդունումը դիտարկվում է որպես օրակարգային և անխուսափելի քայլ՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման համատեքստում։

Նախարարն ընդգծել է, որ մոտեցումը հստակ է՝ օրենքը պետք է ընդունվի, իսկ դրա հիման վրա ձևավորվող ինստիտուցիոնալ մեխանիզմները պետք է լիարժեք գործարկվեն՝ ապահովելով Հայաստանի հետևողական դիրքավորումը որպես խտրականության դեմ պայքարի հանձնառու պետություն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031