Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Անդրեյ Սիբիհան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Նախարար Միրզոյանին մաղթում եմ հաջողություններ իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։ Ես անհամբերությամբ սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների առավել ամրապնդման, երկկողմ երկխոսության խորացման և մեր ավելի լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը խթանելու համար»,- գրել է Սիբիհան։


















































