Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Ուկրաինային ու ՌԴ-ին կոչ է արել ապահովել անվտանգությունը Սև ծովում

Օգոստոս 04,2026 20:40 Share

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումների վերաբերյալ։ Մասնավորապես կոչ է արվել բոլոր համապատասխան կողմերին, մասնավորապես՝ պատերազմող կողմերին, անհապաղ ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ՝ ապահովելու նավարկության անվտանգությունը Սև ծովում։

Հայտարարության մեջ նշվել է, որ հարձակման դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին Նովոռոսիյսկի նավահանգստից մեկնելուց հետո։ Թուրքական «Yaşar» և «Nadezhdave» քաղաքացիական նավերն անօդաչու թռչող սարքերի կողմից ենթարկվել են հարձակման, ինչի հետևանքով վիրավորվել են նավերի անձնակազմի անդամները, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիները։

«Մենք լրջորեն մտահոգված ենք Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության սրմամբ, որը, չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, ազդում է քաղաքացիական նավերի վրա։ Եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, Սև ծովում իրավիճակի սրումը կունենա բազմակողմանի բացասական հետևանքներ, այդ թվում՝ սննդի անվտանգության վրա»,- նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31