Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրա Բայրը բարձր է գնահատել ԱԺ-ի նվիրվածությունը ԵԽԽՎ աշխատանքներին

Օգոստոս 05,2026 19:22 Share

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Ուղերձում նա բարձր է գնահատել Ազգային ժողովի նվիրվածությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի երկարամյա ներգրավվածությունը վեհաժողովում, այդ թվում՝ որպես փոխնախագահ և ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ամուր հիմք է ստեղծում երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման համար։

Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ շարունակական աջակցությունն ու պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով։

Նա նաև նշել է, որ անհամբեր սպասում է Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանն այս տարվա հոկտեմբերին Հռոմում կայանալիք Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, ինչպես նաև ձևավորված գերազանց համագործակցության շարունակությանը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել