Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի կամքով երկու երկիր իրար հետ խաղաղություն չեն կնքում»․ Արթուր Խաչատրյան

Օգոստոս 10,2026 19:01 Share

Արթուր Խաչատրյանը, դիմելով ՔՊ-ականներին, հայտարարեց․ «Դուք ասում էիք՝ մենք վավերացնում ենք Հռոմի ստատուտը, որ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկեցնենք։ Հենց այդ հարցին ընթացք տաք, էդ ժամանակ կպատասխանեմ ձեր մյուս հարցերին»։

«Գործում է ուժի, ուժեղի իրավունքը, և այս պայմաններում հայտարարել, որ բանակը մեր անվտանգային համակարգի ամենակարևոր գործոնը չէ, հարց է առաջանում՝ ինչի՞ց որոշեցիք, թե ով պարտադրեց, որ Դուք այդ հայտարարությունն անեք։ Չմոռանաք՝ Նիկոլ Փաշինյանի կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի հայտարարությունը, որ ՀՀ ռազմականացումը մենք չենք հանդուրժի՝ անկախ նրանից՝ սահմանում գտնվող զորամաս է, թե թիկունքային զորամաս։ Այդ դեպքում ո՞ւմ էր ուղղված Նիկոլ Փաշինյանի՝ այդ ուղերձը»,- ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հետո էլ դիմելով ՔՊ-ականներին՝ հիշեցրեց․ «Դուք ասում էիք՝  մենք վավերացնում ենք Հռոմի ստատուտը, որ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկեցնենք։ Հենց այդ հարցին ընթացք տաք, էդ ժամանակ կպատասխանեմ ձեր մյուս հարցերին»։

Խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ պատգամավորը ասաց․ «Խաղաղությունը պարտադրվում է։ Բարի կամքով երկու երկիր իրար հետ խաղաղություն չեն կնքում․ կամ մի կողմն է պարտադրում, կամ էլ ուժերի հավասարակշռություն է տեղի ունենում, և ոչ մեկ չի ցանկանում այդ խաղաղությունը խախտել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31