«2026-ին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության համար նախատեսված է շուրջ 5 միլիարդ դոլար։ Ադրբեջանի պետբյուջեի 21 տոկոսն է։ Ավելին, այդ գումարից մոտ 4,5 միլիարդ մանաթը նախատեսված է կապիտալ ծախսերի՝ հատուկ պաշտպանական ծրագրերի և արդեն նախատեսված ծրագրերի ֆինանսավորման համար։ Իսկ ՀՀ բյուջեից պաշտպանական ծախսերի համար 567 միլիարդ դրամ է հատկացվել։ Միայն 2026-ին բյուջետային հատկացումների մակարդակով Ադրբեջանի ռազմական ու անվտանգության ոլորտում ծախսվում է մոտ 3,4 անգամ ավելի շատ, քան ՀՀ-ում»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ներուժին։
Նա հայտնեց, որ Ադրբեջանը մեծացնում է հարվածային հնարավորությունները։ Պատգամավորը նաև անլուրջ է համարում ասել, որ խաղաղության գործընթաց կա, հետևաբար ռազմական սպառնալիքի մասին խոսելու անհրաժեշտություն չկա, և նշեց՝ պարտավոր ենք հասկանալ՝ ինչպիսի ռազմական ներուժ ունի մեր հարևանը, ինչ ուղղությամբ է զարգացնում իր բանակը։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































