Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանից փախուստի դիմած կալանավորին 8 օր է՝ չեն հայտնաբերել

Օգոստոս 11,2026 17:49 Share

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորին առ այս պահը չեն հայտնաբերել։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ որոնողական միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ավան նստավայրից կալանավորը դիմել է փախուստի։ Պարզվել էր, որ նախաձեռնված քրեական վարույթով բացակայելու արգելք խափանման միջոց ընտրված անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ՝ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում, սակայն մինչ դատավճիռը ուժի մեջ մտնելը խափանման միջոց է ընտրվել կալանք։

Դատական նիստի ավարտից հետո վերջինս նիստերի դահլիճից դիմել է փախուստի։ Դատական կարգադրիչների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ ՔԿ-ում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել