Հասարակական կարգի պահպանումն ու հանրային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության ամենօրյա աշխատանքի առանցքում են։ Այդ համատեքստում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հատուկ միջոցառումներ։
Միջոցառումների նպատակը հանցավոր հակումներ ունեցող անձանց և նրանց հնարավոր հավաքատեղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն ու ապօրինի շրջանառությունից զենքի-զինամթերքի և թմրամիջոցների դուրսբերումն է։
Տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացված շրջայցերի և ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ։
Թիրախային միջոցառումներն արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք-զինամթերք։
Կարդացեք նաև
Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակելու է արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։
Հանցավոր դրսևորումների կանխման և հակազդման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները պարբերական են։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն


















































