Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ պաշտոնապես հայտնի չէ՝ Ծառուկյանին պատկանող քանի՞ բիզնես է այսօր փակված, քանի՞ մարդ չի կարողանում աշխատել և ե՞րբ են այդ մարդկանց թույլ տալու վերադառնալ աշխատանքի. «Ժողովուրդ»

Օգոստոս 13,2026 10:55 Share

Ծաղկաձորում և Հայաստանի տարբեր բնակավայրերում Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում գործող օբյեկտներ են կապարակնքվել, տնտեսվարողների գործունեությունը կանգնել է, բայց թե քանի բիզնես է փակվել, քանի աշխատող է մնացել առանց աշխատանքի և ինչ ժամկետով է սահմանափակումը՝ Քննչական կոմիտեն չի ասում։ «Ժողովուրդ»-ի հարցերին ՔԿ-ն պատասխանել է՝ նախաքննության տվյալ է։

ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցումների, հաստատել է, որ 2026 թվականի հուլիսի 6-ին մի շարք տնտեսվարողների գործունեության հասցեներում խուզարկություններ են իրականացվել, ինչի ընթացքում վերցվել են տարբեր իրեր և առարկաներ, իսկ այդ հասցեները «կապարակնքվել են»՝ ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով։ Սակայն հենց այստեղ էլ սկսվում է տեղեկատվական փակուղին։ «Ժողովուրդ»-ը ՔԿ-ին հարցրել էր՝ ընդհանուր քանի օբյեկտ է կապարակնքվել, դրանցից քանիսն են հյուրանոցներ, քոթեջներ, ռեստորաններ, զբոսաշրջային և այլ տնտեսական նշանակության օբյեկտներ, քանի տնտեսվարողի գործունեություն է սահմանափակվել, քանի աշխատողի վրա է դա ազդել և որքան կարող է տևել փակումը։ Պատասխանը՝ ոչ մի թիվ։ ՔԿ-ն հայտնում է, որ օբյեկտների ապակապարակնքման հարցը կքննարկվի «համապատասխան քննչական և ապացուցողական գործողությունների ավարտից հետո»։

Այսինքն՝ բիզնեսը կարող է փակ մնալ, բայց դրա բացման ժամկետը հայտնի չէ. երբ քննիչը կավարտի քննությունը։ Առավել ուշագրավ է, որ ՔԿ-ն մեր մյուս հարցերի վերաբերյալ ուղղակիորեն հայտարարել է․ «Տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ Սակայն հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս է, օրինակ, կապարակնքված օբյեկտների ընդհանուր թիվը կամ դրանց տնտեսական նշանակությունը դառնում նախաքննության գաղտնիք։ Մենք ՔԿ-ից չենք պահանջել բացահայտել քրեական վարույթի գաղտնի ապացույցները, խուզարկության մանրամասները կամ քննության տակտիկան։ Հարցրել ենք հանրային նշանակություն ունեցող հետևանքների մասին՝ քանի բիզնես է փակվել, քանի աշխատատեղ է սահմանափակվել և ինչ վիճակում են գտնվում տնտեսվարողները։ Հատկապես խնդրահարույց է տուրիստական Ծաղկաձորի հարցը։

Ստացվում է հետաքրքիր իրավիճակ․ Քննչական կոմիտեն վարչապետի ուղիղ կամ անուղղակի հրահանգով կարող է սահմանափակել տնտեսվարողի գործունեությունը, բայց հասարակությունը չի կարող իմանալ սահմանափակման մասշտաբը։ Ու այդպես էլ պաշտոնապես հայտնի չէ՝ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող քանի՞ բիզնես է այսօր փակված, քանի՞ մարդ չի կարողանում աշխատել և ե՞րբ են այդ մարդկանց թույլ տալու վերադառնալ իրենց աշխատանքին։ ՔԿ-ն ասում է՝ ավարտենք, կասենք։ Երբ կավարտեն՝ պարզ չէ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31