ԱԺ այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հույս ունի՝ երեկվա միջադեպից հետո կլինի արձագանք։
Երեկ Ռուբինյանն ասել էր, թե հույս ունեն, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի իր ելույթում հնչեցրած արտահայտությունների համար։ Իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել էր, որ խմբակցությունում կքննարկեն հարցը։
«Ես ցանկանում եմ տեղեկանալ՝ պարոն Էդգար Ղազարյանն ասելիք ունի՞։ Պարոն Ղազարյան, ասելիք ունե՞ք»,- հարցրեց Ռուբեն Ռուբինյանը։
«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջեւ նման ձեւաչափով քննարկում չի նախատեսում»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը։
Կարդացեք նաև
«Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունե՞ք»,- հարցրեց Ռուբինյանը։ Նարեկ Կարապետյանն ասաց՝ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում
«Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































