ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 45 MQ-9 Reaper հետախուզահարվածային ԱԹՍ, ինչը կազմում է պատերազմի սկզբում ունեցած շուրջ 185 ԱԹՍ-ների մոտ 25%-ը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Կորցրած ԱԹՍ-ների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 1,3 մլրդ դոլար։ Մեկ MQ-9 Reaper-ի արժեքը՝ կախված սենսորներից և սպառազինությունից, կարող է կազմել մոտ 30–50 մլն դոլար։
ՀԵՆԱԿԵՏ


















































