Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Օգոստոս 21,2026 11:14 Share

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։

Մեր աղոթքն ու մաղթանքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը քաջառողջություն, կենաց արևշատություն, անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին իր նվիրական ու քրիստոսաշավիղ առաքելության մեջ:

Մեր հայրենիքի համար այս դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում մաղթում ենք արդյունաշատ հովվապետություն՝ առաջնորդելու Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և հովվելու համայն հայոց հավատավոր հոտին՝ ի փառս Աստծո, ի բարօրություն մեր ժողովրդի և ի խաղաղություն ու զորացում մեր Հայրենիքի։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31