Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի». Սերժ Սարգսյանի շնորհավորանքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Օգոստոս 21,2026 18:33 Share

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան հոբելյանի առթիվ.

«Թող Աստված Իր օրհնությամբ զորավիգ լինի Ձերդ Սրբությանը՝ Ձեր բարձր ու նվիրական ծառայության ճանապարհին պարգևելով հոգևոր անսպառ զորություն, քաջառողջություն, իմաստություն և տոկունություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի համար այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակներում հավատքի մեջ ամրացնելու, հույսով զորացնելու և սիրո մեջ միավորելու մեր ժողովրդին, առաջնորդելու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին միաբանության և համերաշխության ճանապարհով:

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31